-
09.11.2020|
14:46
Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
09.11.2020|
14:36
Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի մեծ կորուստներ։ Արցախի ՊՆ հաղորդեց, որ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում։
-
09.11.2020|
14:35
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
-
09.11.2020|
10:10
Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
-
08.11.2020|
22:28
Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ հանրապետությունը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին՝ն հայտնում է stopfake.kz կայքը։
-
08.11.2020|
22:27
«Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից»:
-
08.11.2020|
22:26
Մի փոքր ավելի ինտենսիվ բայց ոչ Շուշիի մակարդակի, մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ ենք մղել այսօր, հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
08.11.2020|
18:52
Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են: Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ՝ գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
-
08.11.2020|
18:51
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը.
-
08.11.2020|
18:41
Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Շուշիից անդրադարձել է քաղաքում է քաղաքից դուրս տեղի ունեցող մարտական գործողություններին: Պեգովը նշել է, որ քաղաքում և ծայրամասերում մարտեր են ընթանում, ոչ ոք չի ժխտում և չի ժխտել, այդպես է արդեն մի քանի օր: